Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Փաստերի «պատահական» զուգադիպություն

Փաստերի «պատահական» զուգադիպություն
13.06.2025 | 12:25

֊ Իսրայելը պատերազմ է հայտարարել Իրանին, հընթացս այդ երկրում առանց որևէ լուրջ պատճառի անթաքույց հաճախակի են դարձել Հայ Եկեղեցու նկատմամբ խուլիգանական հարձակումները,

֊ Իրանը, ինչպես նաև Իրանի հայկական թեմի առաջնորդը դատապարտել են Հայ Եկեղեցու նկատմամբ Հայաստանում իր անտրամաբանական դրսևորումն ստացած արշավը։ Այս երկրում Հայ Եկեղեցու թեմը երբեք որևէ խնդիր չի ունեցել և չունի։

Բազմիցս հնչող հարցը, թե ո՞ւմ դեմ է ուղղված այս արշավը՝ կոնկրետ եկեղեցականների, թե՞ Հայ Եկեղեցու, ունի մեկ պատասխան՝ պետականության:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ